Logo

Արթուր Սողոմոնյանի կոչը՝ երկրպագուներին «Փյունիկ» - «Բազել» խաղից առաջ (տեսանյութ)

13:46 / 01.11.2022Հայկական ֆուտբոլ
Արթուր Սողոմոնյան

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը երկրպագուներին կոչ է արել գնալ մարզադաշտ  շվեյցարական «Բազելի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին:

«Բարև Ձեզ: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկելու է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Փյունիկ» - «Բազել» հանդիպումը: Այդ խաղը, երևի, ամենակարևորն է ակումբի պատմության 30 տարիների ընթացքում: Մենք իրոք շանս ունենք հայկական ֆուտբոլը բարձրացնելու նոր մակարդակի և համոզված եմ, որ ամեն ինչ կանենք դրա համար: Դրան հասնելու համար մեզ, անկասկած, պետք է երկրպագուների աջակցությունը: Միասին կարող ենք հաղթել ու հասնել հաջողության: Վստահ եմ, որ այդ օրը մարզադաշտ եկած յուրաքանչյուր երկրպագու կարող է նպաստել «Փյունիկի» հաղթանակին: Սպասում եմ բոլորիդ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»,- Արթուր Սողոմոնյանի խոսքը փոխանցում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը: 

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Հայաստանի չեմպիոնը միայն հաղթանակի դեպքում դուրս կգա փլեյ-օֆֆ փուլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ