Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» վինգեր Արթուր Սերոբյանը տեղափոխվել է Տիրասպոլի «Շերիֆ», հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը սոցցանցերում գրել էր, որ «Շերիֆը» 1 տարով վարձակալելու է 21-ամյա ֆուտբոլիստին։ Գործարքում ներառված է նաև տրանսֆերի գնման իրավունք։
Սերոբյանն ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։


