Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը մոլդովական «Շերիֆի» կազմում վարձակալությունից վաղաժամ վերադարձել է «Արարատ-Արմենիա» և ելույթները կշարունակի հարազատ ակումբում, հայտնում է Հայաստանի կրկնակի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ Սերոբյանը կարող է տեղափոխվել Սլովակիայի առաջնություն: Սերոբյանը բանակցում էր «Ժիլինայի» հետ:


