Logo

Արթուր Սերոբյանը Եղիշե Մելիքյանից ստացել է «YoHealth ամսվա սիրտ» մրցանակը

11:56 / 10.11.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս 3 խաղում գրանցել է 1 գոլ ու 1 ասիստ` օգնելով իր թիմին հաղթել բոլոր խաղերում։

Սերոբյանն «Ուրարտուի» դեմ 13-րդ տուրի խաղից (1-1) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանից ստացել է «YoHealth ամսվա սիրտ» մրցանակը։

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ