Logo

Արթուր Սերոբյան. «Արժանի հաղթանակ տարանք Լատվիայի դեմ խաղում»

10:32 / 08.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն ամփոփել է Լատվիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մեկնարկային տուրի խաղը:

«Սլովենիայի հավաքականի դեմ ընկերական խաղում ևս հանդես էի եկել ձախ վինգերի դիրքում: Ինձ հարազատ դիրքն աջ վինգերի դիրքն է, բայց կարծում եմ` Լատվիայի դեմ խաղում ձախ եզրից առավելագույն օգուտ տվեցի հավաքականին: Որ դիրքում մարզիչն ինձ վստահում է, փորձում եմ լավ հանդես գալ և արդարացնել սպասելիքները:

Նախորդ անգամ պարտվել էինք Լատվիային, այս մրցավեճին շատ լավ էինք պատրաստվել: Ինչ ծրագրել էինք այս խաղի համար, կարծում եմ` կատարեցինք: Արժանի և վստահ հաղթանակ տարանք։

Շատ կարևոր խաղ ունենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հանդիպմանը ևս դրական արդյունքի հասնենք»,- ասել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում 4-1 հաշվով հաղթել էր Լատվիայի հավաքականին:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ երկրորդ տուրի խաղը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Սկոպյեում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ