
տուր
01 Հունվար 1970 - 18:44
- 
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել ռուսական «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում:
Այդ ակումբը ներկայացնում է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի առաջնությունը, որը 3-րդ մակարդակն է Պրեմիեր լիգայից ու Ազգային լիգայից հետո: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» մրցաշարի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Զենիթ Իրկուտսկին»: Սարկիսովը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:
Հայ ֆուտբոլիստի թիմն ընդգրկված է 2-րդ խմբում (4 խմբեր կան) և նոր մեկնարկած առաջնությունում անցկացրած 2 խաղում տոնել է նույնքան հաղթանակ: Խմբում հանդես են գալիս 16 թիմեր:
33-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ ևս խաղացել է ռուսական ակումբներում՝ «Ռեուտովում», «Լոկոմոտիվ-2»-ում, Յարոսլավլի «Շիննիկում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Եկատերինբուրգի «Ուրալում», Սարանսկի «Մորդովիայում», իսկ 2017-2020թթ․ ելույթ ունեցել Կրասնոյարսկի «Ենիսեյում»:
Սարկիսովը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 42 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:
Վահան Բիչախչյանը գեղեցիկ գոլ խփեց «Ժիլինայի» կազմում (տեսանյութ)

