Logo

Արթուր Սահակյանը՝ Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր

14:05 / 11.02.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը (60 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում 0-5 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, ուզբեկ Աբդուլմալիկ Խալոկովին:

Արսեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ) մեդալ չեն նվաճել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հիմնական կազմով չի մասնակցում Ստրանջայի մրցաշարին, քանի որ առաջատար բռնցքամարտիկները պատրաստվում են փետրվարի 29-ին Իտալիայում մեկնարկող մրցաշարին, որը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ