Պաշտպան Արթուր Քարտաշյանը հեռացել է Տաջիկստանը ներկայացնող «Իստիկլոլից» և այժմ գտնվում է Հայաստանում։
Քարտաշյանը, որը հուլիսին էր տեղափոխվել «Իստիկլոլ», վերջինիս կազմում դարձել է Տաջիկստանի չեմպիոն և գավաթակիր։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանը ներկայացնող «Ժետիսուն» և գործող չեմպիոն «Օրդաբասին», ինչպես նաև Իրաքի չեմպիոն «Ալ Քուվան», ռուսական «Կուբանը» և Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը, հայտնում է «Ֆասթ Սպորտի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Քարտաշյանը կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Փյունիկում», «Սևանում», «Նոայում», «Վանում», ինչպես նաև Կիպրոսը ներկայացնող Նիկոսիայի «Օլիմպիակոսում»։ 2018 թվականին պաշտպանը մեկ հանդիպման է մասնակցել նաև Հայաստանի ազգային հավաքականում և գրավել Ջիբրալթարի հավաքականի դարպասը։