Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» ընդունեց Տաջիկստանը ներկայացնող «Իստիկլոլին» և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց:
«Ալ Նասրի» կազմում գոլերի հեղինակ դարձան «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն և բրազիլացի Անդերսոն Տալիսկան, որը դուբլ ձևակերպեց: