Logo

Արթուր Քարտաշյան․ «Մեծ պատիվ էր Ռոնալդուի դեմ խաղալը»

12:24 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Տաջիկստանի «Իստիկլոլը» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրին»։

«Իստիկլոլի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց պաշտպան Արթուր Քարտաշյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Ֆասթ Սպորտի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում անդրադարձել է երեկվա խաղին, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի հետ դիրքային պայքարին։

«Շատ հետաքրքիր խաղ էր, որն անցավ իսկական ֆուտբոլային մթնոլորտում։ Խաղում էինք բավականին աստղային կազմ ունեցող թիմի դեմ։ Խաղադաշտում ես և Կրիշտիանու Ռոնալդուն անընդհատ հանդիպում էինք, քանի որ երկուսս էլ գործում էինք գրեթե նույն հատվածում։

Մեծ պատասխանատվություն էի զգում, ու մեծ պատիվ էր Կրիշտիանուի դեմ խաղալը։ Կարծում եմ՝ որոշ չափով կարողացա կատարել այն առաջադրանքը, որը տրված էր։ Թե՛ թիմը, թե՛ ես վատ ելույթ չունեցանք։ Անգամ կարողացանք հաղթել առաջին կեսում, ուղղակի երկրորդ խաղակեսում մրցակցի ֆուտբոլիստների բարձր կարգը որոշիչ եղավ»,- նշել է պաշտպանը։

Քարտաշյանը ամբողջական հանդիպում էր անցկացրել նաև ՉԼ-ի առաջին տուրի՝ Կատարի «Ալ Դուխաիլի» դեմ, որտեղ «Իստիկլոլը» գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա