Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում նորամուտը նշել է գոլով:
28-ամյա ֆուտբոլիստը ռումինական «Ունիրյայի» դեմ ընկերական մրցավեճում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից և 17-րդ րոպեին բացել հաշիվը:
Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն փոխարինվել է 82-րդ րոպեին: «Ունիվերսիտատյա Կլուժը» հաղթել է 4-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Միրանյանը նախորդ շաբաթ էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող թիմ, որն առաջնության առաջատարն է։
Ընկերական խաղ
«Ունիվերսիտատյա Կլուժ» - «Ունիրյա Ալբա Յուլիյա»` 4-0
Արթուր Միրանյան, 17, Ռազվան Օայդա, 39, Ֆրանկ Տչասեմ, 55, Վլադիսլավ Բլանյուտա, 79