«Նոայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին։
28-ամյա ֆուտբոլիստը խոսել է Հենրիխ Մխիթարյանի` իր կարիերայում ունեցած դերի, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ առաջին հեռախոսազրույցի և առաջիկա ընկերական հանդիպումների մասին։
Այս օրերին Միրանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում պատրաստվում է Կոսովոյի և Չեխիայի թիմերի հետ ընկերական հանդիպումներին։ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին Երևանում կմրցի Կոսովոյի դեմ, իսկ մարտի 26-ին Պրահայում կհյուրընկալվի Չեխիային։


