Logo

Արթուր Միրանյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Նոային»

18:08 / 04.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նոան» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»։

Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում երկու գոլ խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որը նախորդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Միրանյանը շրջանցեց «Ալաշկերտի» վրացի հարձակվող Լևան Կուտալիային և 12 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը։ 

 «Նոան» 39 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Վանը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Նոա» - «Վան»՝ 3-1

Արթուր Միրանյան, 32, 45+2, Պաուլ Խլադոն, 90+8 - Ուիլյամս Իպեյե, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ