Logo

Արթուր Մելոն վարձավճարով տեղափոխվեց «Ֆիորենտինա»

21:10 / 22.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆիորենտինայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստի վարձավճարի համար թուրինյան ակումբը կստանա 2 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո կարող է տրամադրվել որպես հավելավճար:

«Ֆիորենտինան» մրցաշրջանի ավարտից հետո կարող է 20 միլիոն եվրոյով ձեռք բերել Արթուրի տրանսֆերային իրավունքը և այդ գումարը վճարել երեք ֆինանսական տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանը բրազիլացին վարձավճարով անցկացրել էր անգլիական «Լիվերպուլում» և մասնակցել ընդամենը 1 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ