«Փյունիկը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում հանդես է եկել նաև 2011-14թթ. և 2020/21 մրցաշրջանում, 46 խաղում կատարել 1 գոլային փոխանցում։ Նա «Փյունիկի» կազմում 2013թ. դարձել է Հայաստանի գավաթակիր։
Գրիգորյանի նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր, որտեղ հանդես էր գալիս նախորդ տարվա հունվարից։