Logo

Արթուր Ղարիբյանը երրորդ գոլն է խփել նոր ակումբում

00:22 / 01.10.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 12-րդ տուրում Կոստրոմայի «Սպարտակը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ։

Տանտերերին ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկել է Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։

19-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է վարձավճարով միացել «Սպարտակին», 10 խաղում խփել է 3 գոլ։ Ղարիբյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Ռոդինային»։

«Սպարտակը» 27 միավորով ՖԱԼ-ի առաջատարն է, «Վոլգան» 12 միավորով 13-րդն է։

Ղարիբյանի գոլը`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ