Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 17-րդ տուրում Կոստրոմայի «Սպարտակը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցին»։
Տանտերերից փոխարինման դուրս գալուց հետո գոլ ու ասիտ է գրանցել Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։ Նա 73-րդ րոպեին ասիստ է կատարել Ալեքսանդր Սապլինովին, իսկ 84-րդ րոպեին ինքն է աչքի ընկել դարպասի գրավմամբ։
19-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է վարձավճարով միացել «Սպարտակին», 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։ Ղարիբյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Ռոդինային»։
«Սպարտակը» 33 միավորով երրորդն է, «Չեռնոմորեցը»` 17 միավորով 13-րդը։
ՖԱԼ, 17-րդ տուր
«Սպարտակ Կոստրոմա» - «Չեռնոմորեց»` 3-1
Ալեքսանդր Սապլինով, 21 (11մ), 73, Արթուր Ղարիբյան, 84 - Անտոն Կրաչկովսկի, 59


