Logo

Արթուր Գալոյանը փոխել է ակումբը

17:11 / 02.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող Տոլյատիի «Ակրոնում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականին էր միացել «Բալթիկային», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում նա խաղացել է նաև Մոսկվայի «Տորպեդոյում», «Վելեսում» ու Վիադիկավկազի Ալանիայում»։

Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը 2022թ․ նոյեմբերի 19-ին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական խաղին։ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նա հրավեր չէր ստացել ազգային թիմից։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա