Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթների մասին։
«Կարծում եմ՝ հայ ֆուտբոլիստներից հաջորդը Եվրոպա կտեղափոխվեն Սպերցյանն ու Տիկնիզյանը։ Մինչև այս էլ հայկական ֆուտբոլում այնքան էլ վատ վիճակ չէր։ Հիմա կա երիտասարդ ֆուտբոլիստների նոր սերունդ, որն ապրում է Ռուսաստանում ու երազում պատմական հայրենիքի համար խաղալու մասին։ Ես նույնպես բացառություն չեմ, ինչպես Սպերցյանն ու Տիկնիզյանը։ Այդ պատճառով, տղաներ ցանկության շնորհիվ հավաքականն առաջընթաց է գրանցում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը 2022թ․ նոյեմբերի 19-ին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական խաղին։ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նա հրավեր չի ստացել ազգային թիմից։


