Logo

Արթուր Գալոյանի փայլուն գոլն «Ալանիային» փրկել է պարտությունից (տեսանյութ)

23:25 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Վլադիկավկազի «Ալանիան» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանի գոլի օգնությամբ փրկվել է պարտությունից Տոլյատիի «Ակրոնի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի տնային խաղում:

Գալոյանն աչքի է ընկել հանդիպման 72-րդ րոպեին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3-3:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն «Ալանիայի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 10 ասիստ:

Վլադիկավկազը ներկայցնող ակումբը 16 խաղում վաստակած 35 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղը զբաղեցնող «Բալթիկան» անցկացրել է 15 խաղ և ունի 28 միավոր:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 16-րդ տուր

«Ալանիա» - «Ակրոն»՝ 3-3

Ալան Բագաև, 31, Ալան Ցարաև, 60, Արթուր Գալոյան, 72 - Կոնստանտին Սավիչև, 24 (11մ.), Կարիմ Գիրաև, 28, Վլադիմիդր Մարուխին, 35

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ