Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»։
Հյուրերի գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Պրեմիեր լիգայում կարիերայում առաջին անգամ է աչքի ընկել դարպասի գրավմամբ։
«Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը»` 35 միավորով 9-րդը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Դինամո Մոսկվա» - «Ակրոն»` 2-1
Դանիլ Ֆոմին, 16, Էլ Մեհդի Մաուհուբ, 90+1 - Արթուր Գալոյան, 80


