Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը գնահատել է Լոս Անջելես-2028-ին մասնակցելու հավանականությունը։
«Իհարկե, կա մեծ ափսոսանք, որ չկարողացա ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում։ Շատ ցավալի էր։ Սա սպորտ է, և մրցավարներն են որոշում, թե ում, ինչ գնահատական տան։ Ես այն տարիքում եմ, որ չգիտեմ՝ արդյոք կմասնակցեմ հաջորդ Օլիմպիական խաղերին։ 2028-ին կդառնամ 36 տարեկան, չգիտեմ, թե ինչ մարզավիճակում կլինեմ։ Բարդ է մրցել երիտասարդների հետ։ Նոր սերունդն ավելի ուժեղ է դառնում։
Եթե Փարիզում նվաճեի ոսկե մեդալ, գուցե կհանգստանայի ու չէր պատրաստվի հաջորդ Օլիմպիական խաղերին։ Ոսկե մեդալակիր դառնալու ցանկություն կա։ Տեսնենք՝ կստացվի, թե՝ ոչ»,- 32-ամյա մարզմնամարզիկի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Դավթյանը Մոսկվայում մասնակցել էր օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը և նվաճել երկու ոսկե և երեք արծաթե մեդալ։