Logo

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի հաղթող

17:12 / 18.02.2024Մարմնամարզություն
null

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող:

Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում: Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14,930 միավոր:

Դավթյանի հաղթական ցատկի տեսանյութը:

Դավթյանի պարգևատրման արարողության տեսանյութը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Ավետիսյանը գրավել էր չորրորդ տեղը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ