Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը հաղթել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։
32-ամյա մարզիկը հանդես է եկել հենացատկ մրցաձևում և 14,900 միավորով գրավել առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանն օղակների վարժությունում 14,133 միավորով նույնպես ոսկե մեդալ էր նվաճել։
Artur Davtyan 🇦🇲, everyone! New season, same outrageous sticking ability. #FIGWorldCup #gymnastics pic.twitter.com/GShLds3KxV
— FIG (@gymnastics) February 23, 2025