Logo

Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն (ֆոտո, տեսանյութ)

18:17 / 06.11.2022Մարմնամարզություն
Արթուր Դավթյան-չեմպիոն-2022

Արթուր Դավթյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հավաքեց 15,050 միավոր ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արծաթե մեդալակիր դարձավ ֆիլիպինցի Կառլոս Էդիրել Յուլոն, որը վաստակեց 14.950 միավոր: Լավագույն եռյակը 14, 733 միավորով եզրափակեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իգոր Ռադվիլովը:

Արթուր Դավթյան-2022

Արթուր Դավթյան-2

Որակավորման փուլում հայ մարզիկը հավաքել էր 14,900 միավոր, որը նույնպես լավագույն արդյունքն էր:

Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը՝ հայկական եռագույնով

Արթուր Դավթյանի ելույթը

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները եզրափակիչում ելույթ էին ունեցել նոյեմբերի 5-ին. Հարություն Մերդինյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է նժույգ թափեր վարժության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 4-րդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ