Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում 32-ամյա Դավթյանը հենացատկի եզրափակիչում վաստակել է 14,700 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։
Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել էր նաև առաջին, երրորդ և 5-րդ փուլերում։ Չորրորդ փուլում նա բրոնզե մեդալի էր արժանացել, իսկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած երկրորդ փուլին Հայաստանի թիմը չէր մասնակցել։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել նաև 17-ամյա Համլետ Մանուկյանը։ Նա մրցաշարի վերջին երեք փուլերում ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր մրցաձևում։
It's Artur Davtyan 🇦🇲 doing what Artur Davtyan does. The master of Men's Vault has won another title in Cairo!
— FIG (@gymnastics) April 28, 2025
Stream apparatus finals live ➡️ https://t.co/WrrzKVK38H 😎 pic.twitter.com/W49OPa8TQj


