Logo

Արթուր Դանիելյան. «Չեմ մտածել կարիերան ավարտելու մասին»

17:26 / 02.05.2024Գեղասահք
null

Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատմել է, որ երբեք չի մտածել կարիերան ավարտելու կամ դադար վերցնելու մասին` չնայած բազմաթիվ դժվարություններին։

«Շարունակում էի աշխատել, պայքարել, մարզվել ու առաջադիմել։ Եղավ երկու դժվար պահ, երբ ունեի ուժեղ ցավեր և հասկանալի չէր, թե ինչից է դա։ Մոսկվայում կայացած Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո ստիպված էի հրաժարվել պայքարից։

Արդյոք մտածե՞լ եմ կարիերան ավարտելու կամ դադար վերցնելու մասին։ Հույզերի ներքո, հնարավոր է ասել եմ, սակայն, ընդհանուր առմամբ, չի եղել, քանի որ մինչև վնասվածքը մեծ աշխատանք էի կատարել, նորմալ առաջադիմել էի ու հայտնվեց չորրորդ լուտցը»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Արթուր Դանիելյանը Եվրոպայի ու Ռուսաստանի առաջնությունների արծաթե մեդալակիր է։ Նախորդ մրցաշրջանում 20-ամյա գեղասահորդը 10-րդ տեղն էր գրավել Ռուսաստանի Գրան պրիում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա