Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը պատասխանել է մարզական կարիերան հնարավոր ավարտելու վերաբերյալ հարցին:
«Ես դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Այս մասին վերջերս ինձ շատ են հարցնում, միգուցե այն պատճառով, որ Նիկիտա Նագորնին մտածում է այդ մասին:
Հիանալի հասկանում եմ, որ մարմնամարզիկի կարիերան այնքան երկար չի տևում, որքան, օրինակ, ֆուտբոլիստների կամ հոկեյիստների պարագայում է։ Ես այս պահին ընդհանրապես չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին:
Ուրախ եմ և հպարտ, որ փորձառուներին փոխարինում են երիտասարդ մարզիկներ, որոնք կարող են մրցել միջազգային մակարդակում և հաղթանակներ տանել»,- հայտնել է 28-ամյա մարզիկը «РИА Новости»-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող 28-ամյա մարմնամարզիկը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն է։