Logo

Արթուր Դալալոյանն ու Արթուր Դանիելյանը հրաժարվել են փոխել մարզական քաղաքացիությունը

15:50 / 17.04.2023Գեղասահք
null

Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանը, որոնք ելույթ են ունենում Ռուսաստանի հավաքականներում, հրաժարվել են փոխել մարզական քաղաքացիությունը և միանալ Հայաստանի թիմերին, հայտնում է Metaratings.ru-ն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) մարզաձևերի ֆեդերացիաների հետ միասին ակտիվորեն աշխատում է Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներին հրավիրելու ուղղությամբ։ 

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն հաստատել է, որ աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Դալալոյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին:

«Դալալոյանը հրաժարվել է տեղափոխվել Հայաստանի հավաքական, դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկել են, բայց Արթուրը բավականին հստակ պատասխանել է՝ որտեղ է և ում հետ: Դալալոյանը ճիշտ է վարվել: Նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և չէր կարող հենց այնպես տեղափոխվել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մարմնամարզիկներն ու գեղասահորդները մեկ տարուց ավելի չեն մասնակցում միջազգային մրցաշարերի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա