Հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օդեսայի «Չեռնոմորեցի» կազմում:
«Պոլիսյայի» դեմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի արտագնա խաղում «Չեռնոմորեցն» Ավագիմյանի արդյունավետ և տպավորիչ խաղի շնորհիվ հաղթել է 4-1 հաշվով:
27-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել 11 րոպեի ընթացքում՝ մրցակցի դարպասը գրավելով 53, 61 և 64-րդ րոպեներին:
«Չեռնոմորեցը» 21 խաղից հետո 26 միավորով 8-րդն է, «Պոլիսյան»՝ 22 հանդիպումից հետո 33 միավորով 6-րդը:
Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Պոլիսյա» - «Չեռնոմորեց»՝ 1-4
Բոգդան Կուշնիրենկո, 75 - Արթուր Ավագիմյան, 53, 61, 64, Օրես Կուզիկ, 90
Հեռացում՝ Բոգդան Կուշիրենկո, 78 («Պոլիսյա»)


