Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը գրավել էր Կիևի «Դինամոյի» դարպասը։
Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանն այս ամռանն է վերադարձել «Չեռնոմորեց», նրա նախորդ ակումբն ուկրաինական «Ալեքսանդրիան» էր։