Logo

Արթուր Ավագիմյանի գոլի օգնությամբ «Չեռնոմորեցը» հաղթեց Կիևի «Դինամոյին»

20:03 / 20.08.2023Ֆուտբոլ
null

Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը գոլով է աչքի ընկել Կիևի «Դինամոյի» դեմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում:

26-ամյա ֆուտբոլիստը բացել է հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին, «Չեռնոմորեցը» հաղթել է 3-2 հաշվով:

Ավագիմյանը եղել է տանտերերի մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջական հանդիպում: Նոր մեկնարկած մրցաշրջանում Արթուրը «Չեռնոմորեցի» կազմում անցկացրել է 4 խաղ: Նա վերջերս էր «Ալեքսանդրիայից» վերադարձել Օդեսայի թիմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ