Logo

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է. հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները

23:01 / 15.03.2024Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի:

Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում երրորդն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երկրորդն է:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշային կարգի դասակարգման առաջատարն է:

Հիշեցնենք, որ Գալստյանը, Ամոյանն ու Ալեքսանյանը նվաճել են այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ