Logo

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ

14:56 / 06.04.2025Ըմբշամարտ
null

Օլիմպիական չեմպիոն, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի կողմից ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի 2024 թ. լավագույն ըմբիշ, իսկ Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Ալեքսանյանը 2024թ. Փարիզում դարձել է Օլիմպիական փոխչեմպիոն, իսկ Բուխարեստում՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Արմեն Բաբալարյանը ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ է և Հայաստանի վաստակավոր մարզիչ։ Նա գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ