Logo

UWW. Արթուր Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժով ռեկորդ է սահմանել

21:47 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:

Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժի ռեկորդ է սահմանել ըմբիշների շրջանում` գրանցելով 195 ֆունտ արդյունք: Նախորդ ռեկորդը պատկանում էր իրանցի Ամիռեզա Մասումին` 186,6 ֆունտ:

Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշն ապրիլի 12-ին Բրատիսլավայում կսկսի պայքարը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ