Logo

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է

20:01 / 22.09.2023Ըմբշամարտ
null

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչ: 

Կիսաեզրափակիչում «Ճերմակ արջը» 9-0 հաշվով հաղթեց լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսին: Ալեքսանյանը նվաճեց հաջորդ տարի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: 

Արթուր Ալեքսանյանի համար սա կլինի 4-րդ մասնակցությունը Օլիմպիական խաղերում: 

Եզրափակիչի ճանապարհին Արթուր Ալեքսանյանը 10-4 հաշվով հաղթել էր Նիկու Օժոգին, 9-0 հաշվով՝ Ժոզեֆ Ռաուին և կրկին 9-0 հաշվով՝ Արթուր Օմարովին: 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա