Logo

Արթուր Ալեքսանյանն ու Մուսա Եվլոևը միասին ընթրել են

23:39 / 12.07.2024Ըմբշամարտ
null

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Վլադիկավկազում ընթրել է Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ, որը գործող օլիմպիական չեմպիոնն է:

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Եվլոևը վիճելի մրցավարության պայմաններում հաղթել էր Ալեքսանյանին: Նրանց միջև գոտեմարտերը միշտ անցել են լարված պայքարում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Վլադիկավկազում համատեղ մարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ադրբեջանի հավաքականների հետ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը պատրաստվում է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բացի Ալեքսանյանից, Փարիզ-2024-ին կմասնակցեն նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ):

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականները հրաժարվել են մասնակցել Օլիմպիական խաղերին: Քառամյակի մարզական գլխավոր իրադարձությունը կմեկնարկի հուլիսի 26-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ