Logo

Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Բաբալարյանն ստացել են 2024 թ. Եվրոպայի լավագույն մարզիկի ու մարզչի պարգևները

19:53 / 13.04.2025Ըմբշամարտ
null

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ ստացել են 2024 թ. Եվրոպայի լավագույն մարզիկի ու մարզչի պարգևները, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

33-ամյա Ալեքսանյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ էր նվաճել։

Լեգենդար ըմբիշը Եվրոպայի այս առաջնությունում հասել էր կիազրափակիչ, սակայն 1-2 հաշվով պարտվել էր բուլղարացի Կիրիլ Միլովին։ Նա պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվել է մրցելույթից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ