![Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները շարունակվում են Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները շարունակվում են - Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները շարունակվում են](https://www.vnews.am/uploads/uploads/2021/11/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6.jpg)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: