Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի լավագույն գոտեմարտերը, հնարքները, նվաճումները:
Տեսանյութը վերնագրված է «Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը»: Հատուկ անդրադարձ է կատարվել հունահռոմեական ոճի ըմբիշի` 2016 թվականի օլիմպիական չեմպիոնությանը:


