Logo

Արթուր Ալեքսանյան. «Ես իմ հայրենիքի զինվորն եմ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.07.2020ՍՊՈՐՏ
Artur Aleksanyan european champion 20202 - Արթուր Ալեքսանյան. «Ես իմ հայրենիքի զինվորն եմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անդրադառնալով Տավուշի սահմանային շրջանում վերջին օրերի լարված իրավիճակին դիմել է միջազգային հանրությանը։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,-գրել է «Ճերմար արջը»՝ ավելացնելով նաև անգլերեն տարբերակը։

Արթուր Աբրահամ. «Փառք ու պատիվ մեր զինվորներին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ