Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը բռնցքամարտի հանդիպում է մեկնաբանել:
«Ես և Անդրեաս Պֆեյֆերը ռինգից մեկնաբանեցինք Ռոբերտ Կրասնիկի - Տիմուր Նիկարխոև մենամարտը»,- գրել է Աբրահամը՝ տեղադրելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 53 մենամարտ, տարել 47 հաղթանակ և կրել 6 պարտություն: