Logo

Արթուր Աբրահամն Ուսիկի և Նեյմարի հետ լուսանկարներ է հրապարակել

21:26 / 20.12.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է համաշխարհային սպորտի աստղերի հետ:

Աբրահամը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որոնցում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգի WBC, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի, ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալի» հարձակվող, Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարի հետ է:

Հիշեցնենք, որ Ուսիկը դեկտեմբերի 21-ին Էր Ռիյադում տիտղոսային մենամարտ կանցկացնի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ: 37-ամյա Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր 36-ամյա Ֆյուրիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ