Բեռլինում հայկական համայնքը շարունակում է ցույցեր անցկացնել՝ ի աջակցություն Հայաստանի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում: Ցույցերին մասնակցում է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:
Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Instagram-ում կիսվել է Աբրահամի խոսքերով:
«Ես մեր տղեքի ցավը տանեմ, ամեն մի զինվորի, ամեն սպայի, նշանակություն չունի, մարդիկ, որոնք այնտեղ են ու պայքարում են մեր ազգի համար, նրանք մեծատառով տղեք են, մենք էլ դրսից ինչով կարողանում ենք օգնում ենք:
Ձեր մեջքին կանգնած ենք: Ձեր ծնողների ցավը տանեմ, որ ամեն մեկը կարողանում է այդպես պայքարել իր ազգի համար: Ես նման բան չեմ տեսել, որ մի ազգ այսպես համախմբվի մեկ օրում, նստի ավտոբուսները ու գնա Ղարաբաղ: Մենք բոլորս հայ ենք, նշանակություն չունի՝ որտեղ ենք ապրում, բոլորս միասին ենք, ամեն մեկը ինչպես կարողանում է օգտակար է լինում: Սա մեր ազգն է: Ձեր ցավը տանեմ»,-ասել է Աբրահամը:

