Logo

Արտետայի հետ զրույցից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները մոտ են աշխատավարձի կրճատման

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.04.2020ՍՊՈՐՏ
Արտետայի հետ զրույցից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները մոտ են աշխատավարձի կրճատման - Արտետայի հետ զրույցից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները մոտ են աշխատավարձի կրճատման
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Արսենալի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ «Էմիրեյթս» ստադիոնում աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ քննարկում են անցկացրել՝ հաղորդում է Goal.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արտետայի հետ զրույցը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի որոշ չափի կրճատմանը։ Խոսքը վերաբերում է տարեկան աշխատավարձի 12,5 տոկոսի կրճատմանը։

Չնայած նրան, որ ֆուտբոլիստները երկուշաբթի դեմ էին քվեարկել այս առաջարկին, աղբյուրը նշում է, որ վերջին տեղեկություններով՝ գործերն ընթանում են այնպես, ինչպես թիմն է ցանկանում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական մի շարք ակումբներ կրճատել են իրենց ծախսերը՝ եկամուտի բացակայության պայմաններում ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ