
տուր
01 Հունվար 1970 - 19:06
- 
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո «Արսենալը» սկսում է մտածել նոր համալրումների մասին:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Միկել Արտետան ցանկանում է մի քանի փոփոխություն կատարել թիմի հիմնական կազմում և թիրախային տրանսֆերներ իրականացնել: Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու առաջին նպատակը կենտրոնական պաշտպանն է. այդ դիրքն ուժեղացնելու գլխավոր թեկնածուն «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսն է: Մեկ այլ գոտի, որ Արտետան ցանկանում է ուժեղացնել՝ հենակետային կիսապաշտպանությունն է: «Արսենալը» դեռ մի քանի ամիս է, ինչ ցանկանում է գնել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Փարթիին. մադրիդյան ակումբը պահանջում է 50 միլիոն եվրո, որն «Արսենալը» չի կարող վճարել, բայց լոնդոնցիները չեն կորցնում Փարթիին գնելու հույսերը:
Եվ Արտետայի երրորդ թիրախը «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարն է, որին ցանկանում է գնել նաև Պեպ Գվարդիոլան: Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 60 միլիոն եվրո: ՉԼ վերջին խաղարկությունում Աուարը տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց:

