Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դրսևորած պասիվության մասին, հայտնում է BBC-ն:
«Մենք, ինչպես միշտ, մտադիր էինք ուժեղացնել մեր կազմը ֆուտբոլիստներով, որոնք կօգնեին մեզ դրական արդյունքներ գրանցել: Թիմում վնասվածքները քիչ չեն, բայց մենք չհասանք մեր ուզածին և այդ տեսանկյունից հիասթափված ենք:
«Արսենալին» հարձակման գծում խորություն է անհրաժեշտ: Կորուստներով պայմանավորված՝ մենք պիտի նոր լուծումներ գտնենք»,- ասել է իսպանացի մասնագետը: