Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարիերայում առաջին անգամ «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու շնորհիվ հավասարվեց այն մասնագետներին, որոնք հաղթել են Պրեմիեր լիգայի բոլոր թիմերին: Այժմ իսպանացի մասնագետը 24 հաղթանակ ունի Պրեմիեր լիգայի մրցակիցների նկատմամբ:
Այդ ցուցանիշով ռեկորդակիրն «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է, որը «Զինագործների» հետ հաղթել է Պրեմիեր լիգան ներկայացնող 46 թիմի:
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է՝ 44 հաղթանակ:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» նվազագույն հաշվով առավելության էր հասել գործող չեմպիոնի նկատմամբ: Մինչև այդ լոնդոնյան գրանդը «Մանչեսթեր Սիթիին» վերջին անգամ հաղթել էր 2015 թվականին, երբ թիմը գլխավորում էր ֆրանսիացի լեգենդար մասնագետ Արսեն Վենգերը։
Այդ հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակել էր 20 միավոր և հավասարվել առաջատար «Տոտենհեմին»։ «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով նահանջել էր երրորդ տեղ։