Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ:
«Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ:
Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել. հենց նա է հավատացել ինձ:
«Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: Շնորհակալ եմ Գվարդիոլային ամեն ինչ համար: Եթե նա չլիներ, ապա ես այստեղ չէի լինի»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:


