Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր ամենասիրելի ֆուտբոլիստը։
«Միքայել Լաուդրուպը։ Նա խաղացել է «Բարսելոնայում», այնուհետև տեղափոխվեց «Ռեալ»։ Նա տիպիկ 10 համարի դիրքի խաղացող էր. Մարտին Էդեգորը շատ նմանություններ ունի նրա հետ։ Էդեգորը նույնքան հմուտ, էլեգանտ ֆուտբոլիստ է՝ խաղի նկատմամբ հիանալի տեսլականով, ինչպես Լաուդրուպն էր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Arsenal Buzz-ը։
Դանիացի Միքայել Լաուդրուպը կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Հռոմի «Լացիոն», Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և Ամստերդամի «Այաքսը»։ Նա «Բարսելոնայի» կազմում 4, «Ռեալի» կազմում 1 անգամ դարձել է Իսպանայի չեմպիոն։ 1991/92 մրցաշրջանում դանիացին «Բլաուգրանայի» հետ դարձել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր։